Ադրբեջանի ԶԼՄ-ները հաղորդում են «նոր ցուցանմուշներով» «ռազմավարի պուրակի» համալրման մասին

Արխիվ

Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հաղորդում են Բաքվում գտնվող «ռազմավարի պուրակի» համալրման մասին։

Այս պուրակը կառուցվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որտեղ տեղադրված են հայկական զինուժից գրավված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։

Ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ալիևի վարչակազմից պահանջել էր հեռացնել պուրակի որոշ ցուցանմուշներ, որոնք ազգային ատելության և խտրականության տարրեր են պարունակում։ Ադրբեջանի կառավարությունը վստահեցրել էր, թե կատարել է այդ պահանջը, մինչդեռ այսօր ադրբեջանական աղբյուրները, այդ թվում՝ ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Ստեփանակերտից նոր «ցուցանմուշներ» են տեղափոխվել այդ պուրակ, և «մարդիկ այցելում են դիտելու»։