Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը:
Բայրամովը Լավրովին ցավակցություն է հայտնել Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների զոհվելու կապակցությամբ:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն իր ուղերձով հանդես կգա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 23-ին:
Նույն օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում պետք է խոսեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը: