ԱՄՆ փոխպետքարտուղար Նուլանդը և Թուրքիայի փոխարտգործնախարարը քննարկել են Ղարաբաղի հարցը

ԱՄՆ պետական քարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, արխիվ:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Նյու Յորքում Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը։ Այդ մասին «X»-ի էջում գրել է Վիկտորյա Նուլանդը։

«Շնորհակալ եմ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարին՝ Ուկրաինայի և Ղարաբաղի խնդիրների, ՆԱՏՕ-ի ամրապնդման ուղիների և մեր ընդհանուր շահերի անկեղծ քննարկման համար»,- նշել է Վիկտորյա Նուլանդը։