Կարմիր խաչը շրջափակված Մարտունիից վիրավորների է տեղափոխել

Արխիվ

Կարմիր խաչի 6 մեքենաներ ուղևորվել են շրջափակված Մարտունի, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մարտունու բնակիչներից մեկը «Ազատությանը» տեղեկացրեց՝ տեղափոխել են 9 վիրավորների, որոնց այս օրերին չէին կարողանում Ստեփանակերտ հասցնել։

Ռազմական գործողություններն սկսելուց հետո ադրբեջանական զինուժը Մարտունի և Մարտակերտ տանող ճանապարհներին է, այս շրջաններից վիրավորներին ու զոհերի մարմինները տեղափոխել հնարավոր չէր։