Երևանում գտնվող Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին այսօր ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակին, մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Կլաարին այսօր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ է հանդիպել ու քննարկել վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան