Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության, քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան