Անդրանիկ Թևանյանն ազատ արձակվեց

Անդրանիկ Թևանյան, արխիվ

Առավոտյան բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկված Անդրանիկ Թևանյանը քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեից։

Թե ինչո՞ւ էին նախկին պատգամավորին քննչական տարել անցնող ժամերին ընթացքում, չի պարզաբանվում։ Թևանյանի փաստաբանը միայն ասաց, որ գործիչն այստեղ էր՝ զանգվածային անկարգությունների գործով։

Ըստ փաստաբանի՝ Թևանյանը վկայի կարգավիճակ ունի, նախաքննական գաղտնիքի պատճառաբանությամբ այլ մեկնաբանություններ չտվեց։

Փաստաբանը նաև ասաց, որ դիմել են՝ վկայից տուժողի կարգավիճակ ստանալու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ակցիաները շարունակվում են․ բերման է ենթարկվել նաև Լևոն Քոչարյանը