Հաջորդ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) նախատեսված են հանրային լսումներ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով:
Լսումները կազմակերպում է խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովը:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «լսումների ընթացքում կքննարկվեն ադրբեջանցիների զանգվածային վտարումն իրենց պապենական հողերից (ներկայիս Հայաստանից), Արևմտյան Ադրբեջան վերադառնալու իրավական հնարավորությունները, հայերի կողմից կատարված հանցագործությունների իրավական գնահատականը և այլ հարցեր»։
Լսումներին կմասնակցեն Միլի մեջլիսի պատգամավորներ, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» միավորման անդամներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքվից պնդում են՝ բրյուսելյան բանակցություններում քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցըԱլիևի ելույթը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների և ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր. ԱԳՆԱլիև․ ադրբեջանցիները պետք է վերադառնան պատմական հայրենիք, որն այսօր Հայաստանի տարածքում էԲաքուն մտադիր է միջազգայնացնել «Արևմտյան Ադրբեջանի» և տեղահանվածների վերադարձի հարցը