Ցուցարարները Երևանում փողոցներ են փակել

Այսօր ընդդիմության հանրահավաքից հետո ցուցարարները շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր հատվածներ: Այս պահին նրանք փակել են Թումանյան - Նալբանդյան խաչմերուկը, Խորենացի-Վազգեն Սարգսյան հատվածը, դեպի քաղաքապետարան տանող փողոցը, Գրիգոր Լուսավորիչ փողոցը՝ Ֆրանսիայի դեսպանատան հատվածը:

Ոստիկանները բերման ենթարկեցին ՔՈ կուսակցության անդամներին, որոնք փորձում էին վրաններ տեղադրել Մաշտոցի պուրակում:

Հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը հրապարակեց կազմակերպական կոմիտեի կազմը, այնտեղ ընդգրկված են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Թևանյանը կոչ արեց վաղն առավոտից փակել Երևանի փողոցները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թևանյանը կոչ արեց վաղն առավոտից փակել Երևանի փողոցները