ԱԳ փոխնախարարները հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ

Հայաստանի արտգործնախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ, ՄԹ, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ, Ճապոնիայի և Շվեյցարիայի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, անդրադարձ է կատարվել նաև այսօր երեկոյան նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին և ընդգծվել ՄԱԿ ԱԽ-ի միասնական և թիրախային գործողությունների անհրաժեշտությունը:

Նյու Յորքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանրագույն իրավիճակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ