Ադրբեջանի նախագահականը հաղորդագրություն է տարածել Եվլախում կայացած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։
Բաքուն հանդիպումը դրական է որակել՝ նշելով՝ այն ընթացել է կառուցողական մթնոլորտում։
«Քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման և Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ», - ասված է հայտարարությունում։
Ըստ Բաքվի, բավարարվել է Ղարաբաղի հայերի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն՝ պարենային ապրանքների և վառելիքի տեսքով։
Ընդգծվել է նաև Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումների» կասեցման վերաբերյալ սեպտեմբերի 20-ի հայտարարության դրույթների արագ իրականացման կարևորությունը։
Ըստ Բաքվի՝ հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվլախում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները (թարմացված)