Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից. Ամիրբեկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից, այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից, որոնք ամրագրված են միջազգային իրավունքով: Այս փաստաթղթի ամենակարևոր կետերից մեկը երկու երկրների միջև փոխադարձ հարգանքն է, երկու կողմերն էլ հաստատել են իրենց հավատարմությունը այս սկզբունքին», - ընդգծել է Ամիրբեկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ համաձայնագրի նախագիծը «նախատեսում է երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչում՝ ի լրումն պետությունների միջև սահմանների հարգման», ինչպես նաև «հայտարարում է կողմերի՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին»։