Հայաստանի դեսպանը ՄԱԿ-ի Ժնևի հանձնաժողովում հայտարարել է, որ Ադրբեջանը Ղարաբաղում էթնիկ զտումներ է իրականացնում

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյան, արխիվ

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն այսօր ասել է, որ Ադրբեջանը, վերահսկողություն սահմանելով Լեռնային Ղարաբաղի վրա, էթնիկ զտումներ է իրականացնում և մարդկության դեմ հանցագործություն։

France-Presse-ի հաղորդման համաձայն՝ նա ասել է, որ Ղարաբաղի բնակչությունը թակարդի մեջ է հայտնվել, տարհանվելու հնարավորություն չունի, քանի որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ