Վիճակը շատ փիս է, քաղաքում հիմա կրակոցների ձայներ կան, «Ազատությանը» փոխանցեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը՝ նշելով, որ դուրս գալու տարբերակներ են մտածում։
«Հա, հա, վիճակը փիս է, հանգստարանի թաղով մտել են ուժե, ասըմ ավտոմատնին վերցրած իջել են», - ասաց «Ազատության» զրուցակիցը։
Նրա խոսքով՝ գիշերը հանգիստ է եղել, ապաստարաններից բարձրացել տներում են գիշերել, սակայն հիմա բոլորը նորից նկուղներում են։
«Լոխ պադվալնին են մտած, իրիկունը խախանդ էր, հիմի էլի վրա են տամ, շատ դժվար ա, տեսնանք ինչ ենք անում, բացում են, թողեն տյուս կյանք։ Հիմա Ստեփանակերտում ենք», - ասաց արցախցի կինը։
Կրակը դադարեցնելու պայմանավորվածությունից հետո երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ «Բաքուն Ղարաբաղից դուրս բերվող հայկական ուժերի համար ելքի անվտանգ միջանցք կապահովի դեպի այն կետերը, որտեղ նրանք պետք է հավաքվեն։ Ըստ Հաջիևի՝ այդ տեղում այս գործողությունները համակարգելու են ռուսաստանցի խաղաղապահները։
Հաջիևը նաև ասել է, որ «Ղարաբաղում զինված խմբավորումների զինաթափումն իրականացվելու է ռազմական մասնագետների կողմից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը համաձայնել է լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվլախում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները (թարմացված)Տե՛ս նաև այստեղ