Ադրբեջանի զինուժը կրակել է Սոթքի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 22:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հաղորդումը: