Պետք է կանխել Հարավային Կովկասը ապակայունացնելու բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ Բլինքենին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելով նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

X սոցիալական ցանցում Միրզոյանը գրել է, որ ընդգծել է՝ անհրաժեշտ է հրատապ միջազգային միջամտություն՝ կասեցնելու համար ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և ոճրագործությունները Լեռնային Ղարաբաղում։

«Պետք է կանխել Հարավային Կովկասը ապակայունացնելու բոլոր ջանքերը», - նշել է նա։