Մոսկվան հաղորդում է խաղաղապահների հետ ևս մեկ միջադեպի մասին

Մոսկվան հաղորդում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հետ տեղի ունեցած ևս մեկ միջադեպի մասին։

«Սեպտեմբերի 19-ին, քաղաքացիական բնակչության ուղեկցման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահների շարասյունը ենթարկվել է գնդակոծության։ Դրա հետևանքով վնասվել է ռուսական խաղաղապահ զորախմբի 82А մակնիշի զրահամեքենան», - հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ այս միջադեպի հետևանքով զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ