Իմփիչմենթի համար զանգվածայնություն է պետք, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Պատասխանելով իմփիչմենթի գործընթաց սկսելու հայտարարության վերաբերյալ «Ազատության» հարցին, Թևանյանն ասաց. - «Դա մի օրվա գործընթաց չէ, երբ որ զանգվածայնությունը կապահովվի, դրանք զուգընթաց գործընթացներ են»:
«Իշխանափոխությունը մենք չենք պատկերացնում հարձակումները կամ այլ բաները, մենք գործողությունը պատկերացնում ենք մարդկանց զանգվածայնությունը ապահովելը և իշխանափոխություն անելը», - նշեց Թևանյանը:
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի ուշ Երևանում բողոքի ակցիաներ մեկնարկեցին։