«Ադրբեջանը ստիպված Էր ինքնուրույն լուծել իր խնդիրը. որոշ քայլեր, որոնք կձեռնարկվեն աշխարհի պետությունների կողմից, կարող են խոչընդոտել խաղաղության օրակարգին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի այս կոչը կլսվի», - ըստ ադրբեջանական «Ազերթաջ»-ի հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ վերջին իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար ունեցած ճեպազրույցում։
«Ազերթաջ»-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ «հայկական կողմն ամբողջությամբ կիրականացնի այսօր ձեռք բերված պայմանավորվածությունը, և դա իր հերթին խթան կլինի խաղաղ գործընթացի համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ