Շառլ Միշելը Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել լիակատար հրադադարը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ Ալիևին կոչ է արել պահպանել լիակատար հրադադարն ու Ղարաբաղի հայերի նկատմամբ անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք ապահովել Ադրբեջանի կողմից:

«Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահաբար երաշխավորվեն։ Անհրաժեշտ է անհապաղ ապահովել մարդասիրական օգնության հասանելիություն», - «X»-ում (նախկինում Թվիթեր) գրել է Շառլ Միշելը:

Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Ալիևը «նշել է տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու կարևորությունը»։ «Նա նաև ասել է , որ միակողմանի քայլերը կարող են հակառակ արդյունք տալ», - նշված է հաղորդագրությունում: - «Ձեռք բերված արդյունքները [Լեռնային Ղարաբաղում] դրական ազդեցություն կունենան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջընթացի վրա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ