Բայրամովն ասել է, որ առայժմ չի պլանավորում բանակցություններ Միրզոյանի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում առայժմ չի պլանավորում բանակցություններ վարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Միրզոյանն ու Բայրամովն այս օրերին Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին՝ երկուսն էլ անցկացնելով բազմաթիվ հանդիպումներ տարբեր երկրների պաշտոնյաների հետ: