Կրակն Արցախում դադարել է. Ստեփանակերտում անորոշ իրավիճակ է. Մարութ Վանյան

Արցախցիները՝ Ստեփանակերտի օդանավակայանում

Կրակը Արցախում դադարել է։ Անկախ լրագրող Մարութ Վանյանի փոխանցմամբ՝ ռմբակոծությունները դադարել են ժամը 3 -ի սահմաներում։

«Հոսանք Ստեփանակերտում չկա։ Կապի խնդիր կա։ Քաղաքում այժմ անորոշություն է։ Մարդիկ չգիտեն՝ ինչ անել, ուր գնալ, մի մասը գնում է օդանավակայան», - «Ազատությանն» ասաց նա։

Մարութ Վանյանը նշեց՝ ինքը չի կարողացել գնալ՝ տրանսպորտ չկա, բայց նաև չի պատկերացնում՝ օդակայանում այդքան մեծ թվով մարդկանց ռուս խաղաղապահները ինչպես են ընդունելու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ