«Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և ուշի ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը», - այսօր Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։
Նրա խոսքով՝ Բրյուսելում ակնկալում են, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները։
«Կարևոր է նաև, որ Բաքուն ռազմական գործողությունները որպես պատրվակ չօգտագործի Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման նպատակով», - նշել է Ստանոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձեռք է բերվել պայմանավորվածություն ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ. ՌԴ ՊՆ