Տոկիոն Բաքվին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Արցախ - Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում, 19-ը սեպտեմբերի, 2023թ.

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ հակամարտության բոլոր կողմերին՝ երկխոսության գնալ։

«Ճապոնիան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրմամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ագրեսիան ու Ադրբեջանի ռազմական գործողությունները»,- ասվում է երկրի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Պաշտոնական Տոկիոն կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին երկխոսության գնալ՝ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։

Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ