Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ֆրանսիային՝ խնդրելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ խոսնակը։
Անի Բադալյանի հաղորդմամբ՝ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
«Հստակ դատապարտման և համապատասխան գործողությունների շտապ պահանջարկ կա», - գրել է նա X սոցիալական ցանցում:
Փարիզը ևս հայտնել էր, որ նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: