Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը. Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը, Նյու Յուրքում հանդիպելով Իրանի արտգործնախարարին՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են կայունությամբ, պետք է հստակ ուղերձ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին բերեն կառուցողական ուղու վրա», - Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ասել է Միրզոյանը։