Ժամը 22:30-ի դրությամբ, Ադրբեջանի կողմից շարունակվող լիակատար ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ վկայակոչելով Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվությունը։
Ըստ Ստեփանյանի՝ տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։
Պաշտպանը նշում է, որ վերոնշյալ թվերի մեջ ընդգրկված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ հաստատությունների հետ դեռ կապ չի հաստատվել։
X-ի իր էջում էլ Ստեփանյանը գրել է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ։
Արցախի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարում է. - «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է 25 զոհի և 138 վիրավորի մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահների տեղակայման վայր է տեղափոխվել 469 մարդ, 185-ը՝ երեխա, 9 վիրավորի բուժօգնություն է ցուցաբերվել. ՌԴ ՊՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ