Հայաստանում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը՝ հորդորելով քայլեր ձեռնարկել դեսպանատունը շրջափակած ցուցարարների դեմ։ Այդ մասին դեսպանատան աշխատակիցները հայտնել են ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։
Բազմաթիվ մարդիկ են հավաքվել ՌԴ դեսպանատան մոտ, նրանք հայտարարում են, որ գործողություններ են պահանջում Արցախ խաղաղապահներ ուղարկած Մոսկվայից։