Թեհրանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս, միաժամանակ կոչ անում տարածաշրջանի խնդիրները լուծել երկխոսության միջոցով, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ խնդիրները, այդ թվում՝ իր բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովումը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով», - ասվում է Իրանի արտգործնախարարության տելեգրամյան ալիքում։
ԻԻՀ ԱԳՆ-ը կրկին առաջարկել է «երեք գումարած երեք» ձևաչափով հանդիպում անցկացնել՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի արտործնախարարների հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Հանդիպումից այլ մանրամասները չեն հաղորդվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն կանդրադառնա Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. ՏԱՍՍ