Կառավարության շենքի առջև բախումների հետևանքով կան տուժածներ, այդ թվում՝ ոստիկաններ։ Լրատվական ծառայությունը տուժած ոստիկանների թիվը դեռ չի հրապարակում։
«Ազատության» տեսախցիկը նաև ֆիքսել է, թե ինչպես է ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից վնասվածք ստացած քաղաքացին տեղափոխվում հիվանդանոց։
Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ «հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ»։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։
Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ավելի վաղ հայտնել էր Քննչական կոմիտեն։