Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցությունների։

«Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս գտնվում են ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Մեզ համար բացարձակապես ակնհայտ է, որ հակամարտության այդ վերջին դրվագը պետք է անհապաղ դադարեցվի։ Մենք հանդես ենք գալիս դիվանագիտական բանակցություններին վերադառնալու օգտին, անկեղծորեն փորձելով բոլոր առկա խնդիրների համար գտնել խաղաղ, փոխհամաձայնեցված լուծում՝ ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այնպես էլ Ադրբեջանի ներսում»,- ասել է Շոլցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ