Նյու Յորքում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ, հաղորդում է ԱԳՆ-ն։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սկսած ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերը, ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների, հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների կողմից հստակ և աներկբա գործողություններ իրականացնելու հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունները:
Միրզոյանը ԱՄՆ-ում է՝ մասնակցելու ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիդանը և Բայրամովը Նյու Յորքում քննարկել են Ղարաբաղում վերջին իրադարձությունները