Բաքուն հայտարարել է ԼՂ ներկայացուցիչների հետ Եվլախում հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին։

«Ադրբեջանի տարածքում Հայաստանի կողմից ստեղծված և Հայաստանի աջակցությունը վայելող ապօրինի ռեժիմի՝ «բանակցություններ սկսելու» կոչի կապակցությամբ, Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարում է մեր երկրի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում հանդիպելու պատրաստակամության մասին», - ասվում է տեքստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից դիմում են ադրբեջանական կողմին՝ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ