Շոյգուն ու Բաղերին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին այսօր Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Աֆղանստանում։

«Սա, իհարկե, ներառում է Սիրիան, Աֆղանստանը, և այն, ինչ այսօր տեղի է ունենում ձեր հյուսիսային հարևանի մոտ՝ Ղարաբաղում»,- ասել է Շոյգուն: