Freedom House-ը դատապարտում է Ադրբեջանին, աշխարհին կոչ անում պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտում է «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը»:

«Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի», - ասված է X (նախկին Twitter) սոցիալական ցանցում կազմակերպության գրառման մեջ:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում «ԱՄՆ կառավարությանը, ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի ապահովության համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ