Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բախումները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ներկա ռազմական գործողությունները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Բորելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը դատապարտում է շփման գծի երկայնքով և Ղարաբաղի մյուս վայրերում տեղի ունեցող ռազմական էսկալացիան։
«Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա: Այս ռազմական էսկալացիան պետք չէ որպես պատրվակ օգտագործել՝ ստիպելու տեղի բնակչությանը զանգվածային ելից իրականացնել։ Բռնությունը պետք է դադարեցնել, որպեսզի ստեղծվի խաղաղության, ինչպես նաև կարգավորմանն ուղղված բանակցությունների համար բարենպաստ միջավայր։ Հարկավոր է ապահովել բոլոր կողմերի անկեղծ հանձնառությունն՝ աշխատելու բանակցված արդյունքի ուղղությամբ: ԵՄ-ն շարունակում է երկխոսությանն աջակցելու ուղղությամբ իր լիարժեք ներգրավվածությունը», - ասված է հաղորդագրությունում:
Ժոզեպ Բորելը նշել է նաև, որ ԵՄ-ը ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ