Մոսկվան կրկին շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հենքը Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ստորագրված եռակողմ հայտարարություններն են։
«Մենք առայժմ կենտրոնանում ենք դրանց վրա», - ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Անկարայի առաջարկը։
«Փաստն այն է, որ կա բավականին կուռ և իրագործելի հիմք՝ եռակողմ փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերի հիման վրա պետք է համաձայնություն ձեռք բերվի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու համար»,- ընդգծել է Պուտինի խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը չի հաստատում, թե ռազմական գործողություններից առաջ Բաքուն տեղեկացրել էր խաղաղապահներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Բլինքենն ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ