Կրեմլը չի հաստատում Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Բաքուն այդ մասին տեղյակ է պահել ռուսական խաղաղապահ առաքելությանը։ «Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացվել ենք»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մինչդեռ, նույն հարցին ի պատասխան ասել էր, թե ՌԴ-ն տեղեկացվել է, միայն թե դա տեղի է ունեցել ռազմական գործողությունների մեկնարկից «րոպեներ առաջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի թիրախը և նպատակը Հայաստանին ռազմական գործողության մեջ ներքաշելն է. վարչապետ Բաքուն խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական դիտորդական կենտրոնին «տեղեկացնում է իր գործողությունների մասին»Ռազմական գործողություններ սկսելու տեղեկությունը խաղաղապահներին փոխանցվել է դրանց մեկնարկից րոպեներ առաջ. Զախարովա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ