Բաքուն ռազմական գործողություններ է սկսել

Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը խոստանում է պարբերաբար հանդես գալ լրացուցիչ հաղորդագություններով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե «միջոցառման շրջանակներում բարձր ճշգրտության զենքով առաջնագծում և խորքում շարքից դուրս են բերվում Հայաստանի զինված ուժերի կազմավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև ռազմական միջոցներն ու օբյեկտները»:
Բաքուն վստահեցնում է, թե Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Ըստ ադրբեջանական կողմի հաղարդագրությունների՝ Ստեփանակերտում զենիթահրթիռային "Тор" համակարգ է ոչնչացվել, իսկ հայկական ուժերը հրետանային կայանքներից Աղդամի ուղղությամբ գնդակոծում են ադրբեջանական դիրքերը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, թե «Ղարաբաղի հայերին ուղարկվել են հաահաբեկչական գործողությունների մասին զգուշացնող կարճ հաղորդագրություններ»:
«Հաղորդագրություններում հայերին խնդրում են հեռու մնալ ռազմական օբյեկտներից», - վստահեցնում է Ալիևի օգնականը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն հայտարարում է Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին «Ալիևի ցեղասպան ռեժիմը սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը». Արտակ ԲեգլարյանԲաքուն հաղորդում է դիվերսիայի հետևանքով 6 զոհի մասին, Ստեփանակերտը հերքում է մեղադրանքները