Պայթյուններ Ստեփանակերտում. Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ ուղություններով, X-ում (նախկին Թվիթեր) գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը։ Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ», - հավելել է Բեգլարյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է՝ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ Հայաստանին մեղադրել է եռակողմ հայտարարության չորրորդ կետը խախտելու մեջ՝ պնդելով, որ Երևանը «շարունակում է ռազմական գործողությունները և ականների տեղադրումը», «խամաճիկ ռեժիմի» միջոցով «սրում է ռազմական լարվածությունը տարածաշրջանում»։