Ուկրաինայում «Վրացական լեգիոնի» ևս մեկ մարտիկ է զոհվել

Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվող «Վրացական լեգիոնը» ևս մեկ մարտիկ է կորցրել՝ զոհվել է ջոկատի հրամանատար Զաքարիա Շուբիտիձեն։

Այս մասին հայտնել է «Վրացական լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Ուկրաինայում 40-ից ավելի վրացիներ են զոհվել։ Նրանց մի մասը կամավոր է պատերազմ մեկնել, մի մասը վաղուց ապրում էր Ուկրաինայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ևս մեկ վրացի է սպանվել