Ստեփանակերտն ամբողջովին սուտ և իրականությանը չհամապատասխանող է որակում Բաքվի հաղորդումը։
Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, թե այսօր ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայողներ են վիրավորվել։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ», - ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Ավելի վաղ Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 11։10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ ՊԲ «ահաբեկչության» հետևանքով 6 մարդ է զոհվել, Ստեփանակերտը հերքում է