Ստեփանակերտը հերքում է հրադադարը խախտելու Բաքվի պնդումը

Ստեփանակերտը հերքում է Բաքվի պնդումը, թե ՊԲ ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե վերոնշյալ ժամանակահատվածում, Արցախի պաշտպանության բանակը կրակել է Աղդամում գտնվող Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ։

Բաքուն այսօր Ստեփանակերտին նաև մեղադրել է դիվերսիոն ներթափանցում կատարելու, հակատանկային ական տեղադրելու համարի, որի հետևանքով երկու քաղաքացիական անձ է զոհվել։ Արցախի պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է որակել Բաքվի հաղորդումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ ՊԲ «ահաբեկչության» հետևանքով 6 մարդ է զոհվել, Ստեփանակերտը հերքում է