ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտման դեպք են արձանագրել Մարտակերտի շրջանում, փաստել՝ ՊԲ զինվոր է վիրավորվել

Ռուս խաղաղապահները հրադադարի խախտման մեկ դեպք են արձանագրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում։

Ռուսաստանի ՊՆ հաղորդում է, որ վիրավորվել է Պաշտպանության բանակի զինծառայող:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի մասնակցությամբ հետաքննություն է անցկացնում տեղի ունեցածի առնչությամբ։

Երեկ Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը18։20-ի սահմաններում, Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք, հրադադարի խախտման հետևանքով կա մեկ վիրավոր, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական ԶՈւ-ն խախտել է հրադադարը Մարտակերտի շրջանում, կա մեկ վիրավոր. ՊԲ