Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը երկու ուղղություններով՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների, հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը։
Ըստ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ ՀՀ ԱԳՆԸնդգծելով, որ սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Աղդամով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ Արցախը դեռևս շարունակում է պաշարված մնալ՝ զրկված լինելով Հայաստանից գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից և հանրապետության ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ապահովելու հնարավորությունից:
Հիշեցնելով, որ մինչև շրջափակումը Արցախ էր ներմուծվում օրական 400 տոննա ապրանք, իսկ այսօր դրա 7 տոկոսն էլ չի ներմուծվում՝ Արցախի արտգործնախարարությունը շեշտում է՝ այսօր վատթարացող հումանիտար աղետը հնարավոր չէ կանգնեցնել առանց սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հուսալի և կանոնավոր մատակարարման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինով և Աղդամով Արցախ է հասել հումանիտար օգնություն. 23 տոննա հայկական ալյուր և ռուսական, շվեյցարական պարագաներ