Մոսկվան ակնկալում է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով անխոչընդոտ, կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի կարգավորմանը։
«Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու ու ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման և 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքը վերականգնելու համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյայի հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինով և Աղդամով Արցախ է հասել հումանիտար օգնություն. 23 տոննա հայկական ալյուր և ռուսական, շվեյցարական պարագաներ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն ընդգծում է Ալիևի վարչակազմի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկի կարևորությունը