«Հուսով ենք, որ որոշում կայացնողների միջև այս կոնսենսուսը թույլ կտա մեր հումանիտար շարասյուների մուտքը վերսկսել ոչ միայն այսօր, այլև հաջորդ շաբաթներին», - այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Կազմակերպությունը շեշտում է, որ այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով հումանիտար բեռների փոխադրումները «դիվանագիտական համառ ջանքերի» արդյունք է։
«Վերջին շաբաթների ընթացքում մենք բանակցություններ ենք վարել որոշումներ կայացնողների հետ՝ տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ Լաչինի և Աղդամի ճանապարհներով օգնություն ստանալու համար», - ասվում է միջազգային մարդասիրական կառույցի հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական ալյուր, Աղդամով՝ ռուսական, շվեյցարական պարագաներ