Ադրբեջանի Ղազախի շրջանում մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել

Ոստիկանական ավտոմեքենաներ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի իրավապահները կիրակի օրը Ղազախի շրջանում ձերբակալել են մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների։

«Թուրան» գործակալության տվյալներով՝ Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները բերման են ենթարկվել նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիների հետ հարցազրույցի պատճառով։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալված երեք ակտիվիստներից մեկն ազատ է արձակվել, երկրորդին մեղադրանքն է առաջադրվել ոստիկանին չենթարկվելու հոդվածով, երրորդ ակտիվիստը՝ Ֆարիդ Ալիևը, շարունակում է մնալ ոստիկանության շրջանային վարչությունում, ըստ «Թուրան»ի աղբյուրների՝ նրա դեմ թմրանյութերի հետ կապված գործ է նախապատրաստվում: