Ուկրաինայի պատերազմում զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի 31-րդ օդային հարձակման բրիգադի հրամանատար, գնդապետ Անդրեյ Կոնդրաշկինը։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի «Վոստոկ» գումարտակի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին:
Կոնդրաշկինի մահվան հանգամանքները, սակայն, հայտնի չեն։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը ևս չի մեկնաբանել օդուժի բարձրաստիճան սպայի մահը:
Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ Կոնդրաշկինի գլխավորած զինված ստորաբաժանումը վերջին շրջանում մասնակցել է Բախմուտի մոտ՝ մասնավորապես Անդրեևկա գյուղի մերձակայքում ծավալված մարտերին:
Կիևն ուրբաթ օրը հայտարարել է ուկրաինական ուժերի կողմից Անդրեևկայի ազատագրման մասին, ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը չեն հաստատել այդ լուրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիևը հաստատում է Բախմուտին մերձակա ևս մեկ գյուղի ազատագրումըՈւկրաինական կողմը հայտնում է որոշ բնակավայրերի ազատագրման մասինՈւկրաինայի գլխավոր շտաբը հաղորդում է Անդրեևկա գյուղը գրավելու մասին