Բայրամովը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նստաշրջանին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։

Նախատեսվում է, որ Բայրամովը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում, կմասնակցի նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պաշտոնյաների հետ։